Օգոստոսի 13-ը՝ Ձախլիկների միջազգային օր
Advertisement 1000 x 90

Օգոստոսի 13-ը՝ Ձախլիկների միջազգային օր

Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է calend.ru-ն: Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 10%-ը ձախլիկ է:

Այդ օրը ողջ աշխարհի ձախլիկները ձգտում են ապրանքարտադրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել ձախլիկների հարմարությունները, և կազմակերպում են տարբեր միջոցառումներ, ակցիաներ և մրցույթներ: Սակայն Ձախլիկների ակումբների հիմնական մտահոգությունն այն է, որ դեռևս աշխարհի շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին ստիպում են գրել աջ ձեռքով, ինչը առաջացնում է սթրես և ազդում աշակերտի առաջադիմության վրա:

Հոգեբանները համարում են, որ ձախլիկ մարդիկ ունեն ուժեղ խառնվածք և հզոր ստեղծագործական պոտենցիալ:

Ձախլիկ են եղել՝ Մարկ Տվենը, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Բեթհովենը, Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Կարլոս Մեծը, Ուինսթոն Չերչիլը, Ժաննա դ’Արկը և շատ ուրիշներ:



Նման նյութեր