«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, խոսելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, բարձր է գնահատել նրա մասնագիտական որակներն ու նաև համեմատել նրան Սանտի Կասորլայի հետ, «Նմանություններ կան Մխիթարյանի և Կասորլայի միջև:
Սանտին բացառիկ խաղացող էր: Ես Մխիթարյանին հանդիպել եմ նախքան նրա ՄՅՈւ տեղափոխությունն, ու միշտ հավանել եմ նրա խաղը: Նա ֆուտբոլիստ է, որն ամբողջովին նվիրվում է:
Նա եկել է մի երկրից, որտեղ դու պետք է հատուկ բնավորություն ունենաս հիանալի ֆուտբոլիստ դառնալու համար: Մխիթարյանը շատ երջանիկ է, որ ֆուտբոլ է խաղում, քանի որ սիրում է այն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
Նշենք` «Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը` փետրվարի 10-ին, երբ ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Տոտենհեմի» կողմից: