
Վարչապետ կարեն Կարապետյանի հրապարակումը Facebook-ի իր էջում. «Այս տարի նախատեսում ենք նոր սուբվենցիաներ տրամադրել համայնքներին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար։
Տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը պատրաստ ենք համաֆինանսավորել 60%-ով, իսկ սոցիալական ծրագրերի դեպքում՝ վճարել 40%-ը։
Այսպիսով մենք փորձում ենք խրախուսել համայնքներին, որպեսզի իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը և ենթակառուցվածքներում շատ ներդրումներ անեն՝ նպաստելով, որ համայնքի բնակիչն ավելի շատ եկամուտ ստանա»։