Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը Life.panorama.am-ին պատմել է Միացյալ նահանգներում անցկացրած ընտանեկան հանգստի, շուրջ մեկ ամիս տնից հեռու գտնվելու դժվարությունների, ինչպես նաև Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին:
«Թե հոգեպես, թե ֆիզիկապես բավականին դժվար էր վերադառնալ ԱՄՆ-ից: Հավանաբար եղանակային պայմաններն էլ էին ազդել ինձ վրա, հետո Միացյալ նահանգներում հարազատներս այնքան շատ են, որ իսկապես դժվար էր բաժանվելը: Չէի ցանկանում հետ վերադառնալ շքեղ, բայց ասես «դատարկ» Փարիզ: Վերադառնալուց հետո, իհարկե, նաև կենսակերպին հարմավելու խնդիր կար հատկապես ժամերի առումով, բայց տղաս շուտ հարմարվեց, իսկ ես` մի փոքր ուշ: Հիմա արդեն բավականին ժամանակ է անցել և ամեն ինչ իր հունի մեջ է ընկել»,- պատմեց Արևիկը:
Խոսելով ամերիկյան հիշողությունների մասին` երգչուհին նշեց.
«Հրաշալի մեկ ամիս ենք անցկացրել հարազատներիս հետ: Տոները միասին նշեցինք, տարբեր վայրերում եղանք: Իհարկե, երեխայի հետ փոքր-ինչ դժվար էր ու հոգնեցուցիչ, բայց որքան հնարավոր է արեցինք այնպես, որ անմոռանալի անցկացնենք մեր հանգիստը»:
Արևիկը մասամբ համաձայն է հայտնի խոսքի հետ, թե ԱՄՆ-ն երազանքների երկիր է:
«ԱՄՆ-ն երազանքների երկիր է այն առումով, որ այստեղ ցանկացած մարդ կարող է հասնել իր երազանքին, եթե գնա դրա հետևից: Այս առումով քիչ օրինակներ չկան համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կենսգրություններում, որոնք սովորական մատուցողից օսկարակիր դերասաններ են դարձել, կամ փողոցային երաժիշտից` «Գրեմմի» մրցանակակիր: Այո, այն երազանքների երկիր է, բայց ես սիրում եմ Փարիզը: Եթե այստեղի եղանակային պայմանները մի փոքր նման լինեին Միացյալ նահանգներին, երջանիկ կլինեի: Ես արևի մարդ եմ, և տրամադրությունս փոխվում է եղանակի հետ: Կցանկանայի շուտ վերադառնալ ԱՄՆ»,- պատմեց Արևիկը, իսկ հարցին, թե կցանկանար արդյոք մշտական բնակությամբ տեղափոխվեր ԱՄՆ, պատասխանեց.
«Վերադառնալուցս հետո շատերն են այդ հարցը տալիս, բայց պատասխանս մեկն է` ոչ, չէր ցանկանա»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am