Ուոթֆորդը խոշոր հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած Չելսիին
Advertisement 1000 x 90

Ուոթֆորդը խոշոր հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած Չելսիին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ուոթֆորդը» «Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Չելսիի» հետ: Առաջին խաղակեսի միջնամասում խաղադաշտից հեռացվեց «Չելսիի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն:

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Տրոյ Դինին, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: «Չելսին» պատասխան գնդակը խփեց 82-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ «ազնվականների» հարձակվող Էդեն Ազարը:

 Սեփական դարպասը գոլ ընդունելուց հետո «Ուոթֆորդը» օգտվեց հյուրերի պաշտպանության կոպիտ սխալներից: 84-րդ րոպեին գոլ խփեց Դարիլ Յանմատը: Րոպեներ անց աչքի ընկավ Ժերար Դեուլոֆեուն: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոբերտո Պերեյրան:

Այս խաղից հետո «Ուոթֆորդը» 30 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: «Չելսին» 50 միավորով 4-րդ տեղում է:

armsport.am