Ֆուտբոլային փորձագետ Ջոն Կրոսը խոսել է Լոնդոնի «Արսենալի» ձմեռային տրանսֆերների՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:
«Հետաքրքիրն այն է, թե ինչպես է փոխվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունն այն բանից հետո, երբ ակումբ է եկել «Բորուսիայի» սկաուտների նախկին ղեկավարը: Դրանից հետո առաջին տրանսֆերներն էին դորտմունդցիների նախկին ֆուտբոլիստները՝ Օբամեյանգը և Մխիթարյանը:
Սակայն ինձ ոչ մի կերպ չեք համոզի, որ Վենգերը չէր ցանկանում իրականացնել այս տրանսֆերները: Հետաքրքիրն այն է, որ Վենգերը վստահորեն ցանկանում էր Մխիթարյանի տեղափոխությունը: Նա փորձում էր կատարել այդ տրանսֆերը դեռ երկու տարի առաջ: Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին»,- Կրոսի խոսքը մեջբերում է Daily Star-ը: