Նախագահ Վլադիմիր Պուտինը ավտոմատ կերպով չի երաշխավորի հայրենիք վերադառնալ ցանկացող գործարարներին քրեական պատասխանատվությունից ազատելը: Հարցումը կվերաուղղվի «համապատասխան ծառայություններին», որոնք հարցեր են ունեցել այդպիսի ձեռնարկատերերի հետ, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը ավելի վաղ հայտարարել է, որ նա նախագահ Վլադիմիր Պուտինի համար պատրաստում է գործարարների ցուցակը, որոնք Մեծ Բրիտանիայում թաքնվում են քրեական հետապնդումից և նրանց համար թույլտվություն կխնդրի վերադառնալ Ռուսաստան պայմանով, որ նրանք կհատուցեն պատճառված վնասը:
Այդ ցուցակը Տիտովն արդեն փոխանցել է նախագահին: Դրանում ընդգրկված են ռուսաստանյան գործարարներ, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Արաբական միացյալ էմիրություններում, ինչպես նաև Ուկրաինայում ու Կիպրոսում: Նրանց անունները չեն հրապարակվում, ավելի վաղ հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոտ ժամանակներս կտրվի ևս մեկ ցուցակ, դրանում կներառվեն տասնյակից ոչ պակաս գործարարներ Մեծ Բրիտանիայից: Ձեռնարկատերերը պետք է ֆորմալ դիմումներ ներկայացնեն բիզնես-օմբուդսմենին, որից հետո նրանց գործերով պետք է փորձագիտական եզրակացություններ տրվեն, ասել է հետախուզման մեջ գտնվող ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հարցով հասարակական օմբուդսմեն Դմիտրի Գրիգորիադին: