Բանգկոկում «Իսկական սեր» սրճարանն ստեղծվել է հատուկ շների սիրահարների համար: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է աշխատում արտասովոր հաստատությունը:
Այս սրճարանում կարելի է ոչ միայն աղանդեր ուտել և սուրճ խմել, այլև կենդանիների հետ շփվել հատուկ գոտում: Նրանց կարելի է շոյել, կերակրել, նրանց հետ սելֆիներ անել և նույնիսկ ուտելուց հետո ննջել հենց նրանց մեծավանդակում: Հաստատությունը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների շրջանում: