Բունդեսթագը հայտարարել է խորհրդարանական դասընթացների մեկնարկի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բունդեսթագը հայտարարել է խորհրդարանական դասընթացների մեկնարկի մասին

Ուզու՞մ եք աշխոտել Գերմանիայի խորհրդարանում: Եթե Կենտրոնական, Արևելյան Եվրոպայից եք, Ֆրանսիայից, Հյուսիսային Ամերիկայից կամ արաբական աշխարհից, ապա կարող եք օգտագործել Բունդեսթագի խորհրդարանական միջազգային կրթաթոշակը՝ IPS, որպեսզի կարողանաք հետևել Բունդեսթագում տեղի ունեցող դատական քննարկումներին՝ 5 ամիս տևողությամբ:

Յուրաքանչյուր տարի գերմանական բունդեսթագը շնորհում է շուրջ 120 կրթաթոշակ 42 երկրների ներկայացուցիչների համար: Ծրագրի տևողությունը մարտի 1-ից մինչև հուլիսի 31 է: Հիմնական նպատակը՝ ամրապնդել կապը Գերմանիայի և մասնակից երկրների միջև, դեմոկրատական արժեքների ամրացում, մշակութային զանազանության ընդունում, խաղաղ համագործակցության ապահովում:

bundestag.de

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը