
Ինչպես հայտնում է Billboard-ը, երգչուհի Ռիհաննան կստանա Մայքլ Ջեքսոնի անվան MTV մրցանակ՝ Michael Jackson Video Vanguard Award: Ավելի վաղ այդպիսի մրցանակ ստացել են Քանյե Ուեսթը և Բեյոնսեն:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին Նյու Յորքում: Նշենք, որ Ռիհաննան հավակնում է մրցանակների նաև 4 նոմինացիաների: