Մելանյա Թրամփը հաշտվել է ամուսնու հետ. առաջին տիկնոջ վառ կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը հաշտվել է ամուսնու հետ. առաջին տիկնոջ վառ կերպարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկին Մելանյա Թրամփի հարաբերություններն ակնհայտորեն կարգավորվել են։ Նրանք նախկինի պես երջանիկ զույգի տպավորություն են ստեղծում։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին համաշխարհային թաբլոիդները քննարկում են Դոնալդ Թրամփի դավաճանությունը, որի մասին հայտնի էր դարձել սկանդալի պատճառ դարձած պոռնոաստղի հարցազրույցից։ Դրա պատճառով Մելանյա Թրամփը չէր ցանկանում անգամ ամուսնու հետ հանրային միջոցառումներին միասին ներկայանալ, սակայն այժմ նրանց հարաբերությունները կարգավորվել են։

Երեկ զույգն այցելել է Օհայո և Կենտուկի։ Մելանյա Թրամփն այցելել է մանկական հիվանդանոց։

Պաշտոնական այցի համար ԱՄՆ առաջին տիկինն ընտրել է շատ վառ հագուստ. դեղին վերարկու, բլուզ, որը համադրել է շագանակագույն կիսաշրջազգեստի և պայուսակի հետ։

wnews.am