Փետրվարի 6-ին, ժամը 23:54-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Փետրվարի 6-ին, ժամը 18:11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դուռը փակվել է, ներսում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ. ծնված Ս. Բ.-ի դին: