Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր է, թողել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Վինն իրեն մեղավոր չի համարում սեռական ոտնձգությունների մեջ:
«Վերջին շաբաթներին ես հայտնվել եմ բացասական գովազդի կենտրոնում: Ես խորհում էի այն բանի շուրջ, թե ինչ մթնոլորտ է դա ստեղծում. այնպիսի մթնոլորտ, որում հապճեպ դատողություններն ավելի կարևոր են մնացած ամեն ինչից, ներառյալ փաստերը: Ես եկա այն եզրակացության, որ ներկա պայմաններում չեմ կարող արդյունավետ աշխատել: Այնպես որ անհապաղ թողնում եմ գլխավոր տնօրենի և ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ընկերություն, որը ես եմ հիմնել, և որը սիրում եմ»,- հայտարարել է միլիարդատեր բիզնեսմենը:
Իր հերթին, ընկերությունը շնորհակալություն է հայտնել Վիննին այն բանի համար, որ նա «ստեղծել է ժամանակակից Լաս Վեգաս» և շատ բան արել զվարճանքի ինդուստրիայի համար: