Քնի պակասը բացասաբար է անդրադառնում բոլոր մարդկանց առողջական վիճակի և կոգնիտիվ ֆունկցիաների վրա՝ անկախ սեռից և տարիքից, սակայն կանանց համար այն հատկապես վտանգավոր է: Ուփսալայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի պակասի պատճառով տուժում է կանանց աշխատանքային հիշողությունը:
Հիշողության այս տեսակը թույլ է տալիս տեղեկությունները կարճաժամկետ պահպանել որոշումներ ընդունելու կամ տարբեր խնդիրներ լուծելու համար: Կանանց մոտ այս բոլոր ֆունկցիաներն ուժգին տուժում են քնի պակասի հետևանքով:
Գիտնականները հետազոտություն են կատարել 24 երկտասարդ մարդկանց (12 տղամարդ և 12 կին) մասնակցությամբ: Յուրաքանչյուր կամավոր մեկ շաբաթ տարբերությամբ հիշողության 2-ական թեստ է կատարել: Առաջին թեստն անցկացվել է առավոտյան լիարժեք գիշերային քնից (8 ժամ) հետո, իսկ երկրորդը անքուն գիշերից հետո:
Կամավորներից պահանջվում էր մտապահել 8 թվերի հերթագայությունը: Թեստավորումն անցկացվել է 16 անգամ: Պարզվել է, որ անքուն գիշերից հետո ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ աշխատանքային հիշողության հատուկ նվազում չի դիտարկվել: Սա կարևոր եզրակացություն է, քանի որ շատ կանայք, որոնք գիշերային հերթափոխով բժիշկ, կարգավորող են աշխատում, կարող են հայտնաբերված առանձնահատկության պատճառով սխալ թույլ տալ:
Հետազոտության արդյունքները հրւապարակվել են Journal of Sleep Research ամսագրում: