Հայտնի իրավաբան, նորաթուխ մայրիկ, դերասան Ջորջ Քլունիի կինը ՝ Ամալ Քլունին, փետրվարի 5-ին դարձավ 40 տարեկան: Վառ ու ոճային Ամալ Քլունին չխամրեց կանանց սիրելի, խարիզմատիկ ամուսնու կողքին, այլ միանգամից գրավեց նորաձևության իկոնայի տիտղոսը՝ հայտնվելով ամենանորաձև ամսագրերի ուշադրության կենտրոնում:
«Դա հրաշալի է, ինչպիսի ոճի զգացում ունի իմ կինը: Մեր հանդիպման առաջին օրվանից ես հիացած եմ նրա ճաշակով` համարձակ, մի քիչ էքսցենտրիկ: Ինձ դուր է գալիս նրա վերաբերմունքը նորաձևությանը: Նա միշտ տարբերվող է և հիասքանչ: Ընդ որում, նա ոճաբան չունի և իր բոլոր հագուստներն ընտրում է ինքնուրույն: Ինձ միշտ հետաքրքիր է, թե ինչ տեսքով կներկայանա նա մեր յուրաքանչյուր հանդիպմանը»,- ասում է նրա մասին Ջորջ Քլունին: Իսկ մենք ոչինչ չենք ավելացնում, շնորհավորում ենք Ամալին և վերհիշում 2017-ի նրա լավագույն կերպարները: