Ֆրանսիայում անցկացված Lumieres Award մրցանակաբաշխության ժամանակ առանձնացել է հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչին իր կարմիր զգեստով։ Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն:
Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակաբաշխությունից մեկ ամիս առաջ Փարիզում ևս մեկ կինոարարողություն է տեղի ունենում` Lumieres Award-ը, որը «Ոսկե գլոբուսի» ֆրանսիական տարբերակն է։ Այն նախատեսված է ֆրանսալեզու ֆիլմերի համար։
«Երեկ կինոմրցանակաբաշխությանը բազմաթիվ հյուրեր, կինոաշխարհի ներկայացուցիչներ, արվեստասերներ էին ներկայացել` պճնված և յուրօրինակ հագուստով։ Բայց կարմիր գորգին իր շքեղությամբ հատկապես առաձնացավ դերասանուհի Մոնիկա Բելուչին»,- գրում է կայքը։
53-ամյա իտալուհին, որ ֆրանսիական կինոյի հետ վաղեմի և ջերմ հարաբերություններ ունի, այդ երեկո իր սիրելի սև գույնը փոխարինել է վառ կարմիրով` հագնելով երկարափեշ, գեղեցիկ կառուցվածքն ընդգծող փայլուն զգեստ և լուսանկարիչների առաջ հպարտորեն կեցվածք ընդունելով։
Մոնիկան փոխել է ոչ միայն զգեստի գույնը, այլև սանրվածքը, որը նրան ավելի նրբագեղ է դարձրել։ Ականատեսների հավաստիացմամբ` ամբողջ երեկոյի ընթացքում Մոնիկան հյուրերի ուշադրության կենտրոնում է եղել։
Սեքս խորհրդանիշը հիացրել է նաև արարողությանը ներկա 84-ամյա դերասան Ժոն Պոլ Բելմոնդոյին, որն առիթը բաց չթողնելով` լուսանկարվել է նրա հետ։ Չնայած տարիքին` մինչև օրս Մոնիկան փթթուն տեսք ունի։