
Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ Երևանում է: Գավաթի երևանյան այցելության շրջանակում Գավաթը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որից հետո ցուցադրության հանվեց Ազատության հրապարակում:
«Շատ ուրախ եմ լինել այստեղ և հպարտ եմ աշխարհի Գավաթը ներկայացնելու: Այն, որ Օպերայի շենքում ընդունում եք աշխարհի գավաթը, նշանակում է, որ այն շատ հայտնի է»,-ասաց 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն: