Փետրվարի 19-ին, 22-ին և 25-ին կկայանա «Դեպի եվրատեսիլ» մրցույթը, որի ժամանակ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ ժյուրին կընտրեն «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի պատվիրակին։ Երգիչ Մհերի անունը մրցույթի շրջանակում ամենաքննարկվողներից մեկն է։ Նախ` քննարկվում էր, որ նրան օժանդակում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այնուհետև, որ նրա երգը պլագիատ է։ Այս թեմաների շուրջ մինչև այս մեկնաբանություն էր տալիս միայն Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը։ Tert.am Life–ը զրուցել է անձամբ Մհերի հետ։
«Ակնկալիքս այն է, որ Հայաստանը հաղթանակով վերադառնա «Եվրատեսիլից» և մրցույթը բերի Հայաստան։ Կարծում եմ` իմ երգը հաղթական է։ Ես խոսում եմ Լիսաբոնում հաղթանակի համար։ Այստեղի հաղթանակի համար կասկած չունեմ։ Չեմ կարող ասել` ինչն է ինձ այդպիսի վստահություն տվել, դա ներքին զգացողություն է»,– ասաց նա։
Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Մհերը կարող է հաղթել Առաջին տիկնոջ աջակցությամբ։ Անդրադառնալով հարցին` գուցե նրա հետ մտերմությո՞ւնն է իրեն այդպիսի վստահություն տվել, երգիչը պատասխանեց. «Ռիտա Ալեքսանդրովնան բացարձակ կապ չունի «Եվրատեսիլ» մրցույթի հետ։ Մրցույթով զբաղվում է Հանրայինը։ Հանրապետության Առաջին տիկինը չի զբաղվում «Եվրատեսիլ» մրցույթով, զբաղվում է տարբեր գործունեությամբ` բարեգործությամբ, օգնում եմ շատ մարդկանց։ Կարծում եմ` ազդեցություն լինել չի կարող։ Մենք ընդհանրապես չենք խոսել իմ մասնակցության մասին»,– ասաց երգիչը։
Ամբողջությամբ՝ life.tert.am