
«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին հարկային խարդախությունների մեղադրանք է ներկայացվել։ Նա չի վճարել հարկերը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Չիլիացի ֆուտբոլիստը 2012-2013 թվականներին չի վճարել մեկ միլիոն եվրոյի հասնող հարկերը, երբ դեռ խաղում էր «Բարսելոնայում»։
Իսպանիայի դատարանի որոշմամբ Սանչեսը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման, սակայն կխուսափի բանտարկությունից, քանի որ համաձայնել է վճարել որ միայն հարկերը այլ նաև տոկոսները։