Բժիշկը պարում է իր մոտ հերթագրված հղի կանանց մոտ, որպեսզի թեթևացնի ծննդաբերության ցավերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բժիշկը պարում է իր մոտ հերթագրված հղի կանանց մոտ, որպեսզի թեթևացնի ծննդաբերության ցավերը

Բրազիլացի բժիշկը ստեղծել է նոր մեթոդ և որոշել թեթևացնել հղիների ցավերը ծննդաբերության ժամանակ։ Եվ այդ մեթոդը՝ պարն է։

Բժիշկ Ֆերնանդո Գուեդես դա Կունյան հրապարակել է տեսանյութ և նկար, որտեղ նա և նրա մոտ հերթագրված հղի կանայք պարում են այն երգերի տակ, որոնք սիրում են։ Նա տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հղի կինը պարում է Despacito-ի տակ։ Նրանք անում են շարժումներ, որոնք ինչպես ապացուցվել է, նվազեցնում են հղի կնոջ ցավերը ծննդաբերության ժամանակ։ Դա հիմնականում կքանիստն է և կոնքերով շարժումները։

Բազմաթիվ այլ կլինիկաներ և հոսպիտալներ նույնպես հաստատում են, որ այս մեթոդը իսկապես օգնում է թուլանալ և հեշտ ծննդաբերել։ Դրանից բացի, տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատվում է, որ այն կանայք, ովքեր շարժվում են ծննդաբերելու ընթացքում, ավելի կարճ ծննդաբերություն են ունենում։ «Երբ մայրը շարժվում է, նա օգնում է երեխային առաջ շարժվել»,- հաստատում են բժիշկները։

hayinfo.net