Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային դատարանում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ադրբեջանցի գործարար, բժիշկ, «Lancet» կլինիկայի հիմնադիր և սեփականատեր Ֆերման Ջեյրանլիի դատավարությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Դատարանը Ջեյրանլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Ադրբեջանցի բժշկին դատարանը մեղավոր է ճանաչել «Խուլիգանության, մարդու կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող տեղեկատվություն թաքցնելու» հատկանիշներով:
Ջեյրանլիի փաստաբանը նշել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող «Lancet» կլինիկայում 2016թ. մարտին տեղի են ունցել լյարդի փոխպատվաստման վիրահատություններ, որոնք ավարտվել են երկու հիվանդների մահվամբ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կլինիկայում վիրահատված երկու հիվանդներից և ոչ մեկը անհապաղ փոխպատվաստման կարիք չի ունեցել: Կլինիկայի վիրաբույժը և տնօրենը հիվանդներին հայտնել էին, որ պետք է անհապաղ փոխպատվաստում իրականացնել, ինչն արժեցել է 40 հազար դոլար: Հիվանդները վիրահատությունից մեկ շաբաթ անց մահացել էին: