Կինը սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին, որոնցից մեկին հարվածել է 50 անգամ
Advertisement 1000 x 90

Կինը սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին, որոնցից մեկին հարվածել է 50 անգամ

Մասսաչուսեթս նահանգում կինը 50 մահացու հարված է հասցրել 8-ամյա որդուն, ինչից հետո էլ դանակահարել է 5-ամյա մյուս զավակին: Ոստիկանությունում կինը հայտարարել է, որ սպանել է երեխաներին հանուն ծիսակատարության: Այդ մասին գրում է «People»-ը:

43-ամյա կինը, ով 5 երեխայի մայր է, խոստովանել է իր 2 երեխաների սպանությունը, ապա ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ սկզբում խոհանոցային դանակով հարձակվել և հարվածել է ավագ որդուն, սակայն ծիսակատարության ժամանակ սխալ է թույլ տվել և այդ պատճառով ստիպված է եղել կրկնել նույն գործողությունները մյուս որդու նկատմամբ: Կնոջ խոսքով՝ ինքը կատարել է ավանդական աֆրիկյան Վուդու կրոնի պահանջները:

Երբ ոստիկանները ժամանել են նրանց տուն, երկու տարբեր սենյակներում հայտնաբերել են երեխաների դիերը մահճակալների վրա: Նախաքննության տվյալներով՝ կինն սպանությունից հետո երեխաներին պառկեցրել է մահճակալների վրա, ապա մաքրել է սպանության վայրը հետքերից:



Նման նյութեր