Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ

Արմեն Սարգսյանը Փարիզում փետրվարի 6-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, Օլիվիե Դասոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմանը և այդ համատեքստում կարևորվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Ֆրանսիա կատարած այցելությունը։ Դասոն ջերմությամբ է հիշել Արմեն Սարգսյանի հրավերով անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցելությունը և հանդիպումը ՀՀ Նախագահի հետ։

Օլիվիե Դասոն սերում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկից։ Նրա հայրը՝ Սերժը, Մարսել Դասոյի որդին է, ումից և ժառանգել է Դասո ընկերությունների խումբը։ Վերջինիս կազմում է նաև հանրահայտ Դասո Սիսթեմս ընկերությունը, որը ծրագրային ապահովում է տրամադրում ավիացիայի, աէրո–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Դասոն վեց անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ մշտական և ժամանակավոր հանձնաժողովներում։ Նա ղեկավարում է 2002թ. Ֆրանսիայի Ազգային ժողովում իր հիմնադրած Ձեռնարկատիրության ասոցիացիան, որը միավորում է շուրջ 150 պատգամավոր ու սենատոր, և կոչված է վերհանելու ազատ ձեռներեցության ընդհանուր խնդիրները և դրանց կարգավորման միջոցով խրախուսել բիզնեսը։



Նման նյութեր