Հայկական արմատներով հաղորդավարուհին՝ Ֆրանսիայի ամենապահանջված քաղաքական մեկնաբան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական արմատներով հաղորդավարուհին՝ Ֆրանսիայի ամենապահանջված քաղաքական մեկնաբան

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք հայկական արմատներով հայտնի հաղորդավարուհի Լեա Սալամեին, ով ֆրանսիական հեռուստաընկեության ամենապահանջված քաղաքական հաղորդավարուհիներից է և լավագույն հարցազրուցավարը ֆրանսիացի մեկնաբանների շրջանում:

Լեան ծնվել է Բեյրութում: Նրա հայրը Լիբանանի նախկին մշակույթի նախարարն ու ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հատուկ խորհրդականն է, իսկ մայրը՝ աշխարհահռչակ «Bogossian» զարդերի բրենդի սեփականատերեր Ժան և Ալբերտ Պողոսյանների քույրը՝ Մարին:

Լեան սկսել է լրագրությամբ զբաղվել 2000-ականներին՝ իր առաջին քայլերն անելով Փարիզի պետական հեռուստաընկերության եթերում՝ 2000-ականներին, իսկ 2006-ից սկսել է աշխատել Ֆրանսիայի գլխավոր լրատվական հեռուստաալիքում՝ France 24-ում:

2010-ին իր հեռուստատեսային կարիերան շարունակել է «I-Télé» ալիքում, որից հետո վարել է քաղաքական թոք շոուներ է վարել։

2014-ին նա հրավեր է ստացել վարելու ամենառեյտինգային հաղորդումը՝ «On n’est pas couché» France 2-ի եթերում։

Իր հաղորդումների ընթացքում Լեան հյուրընկալել է Ֆրանսիական գրեթե բոլոր քաղաքական գործիչներին, նախագահներին։

Լեան բազմիցս է մրցանակների արժանացել. օրինակ՝  2014-ին ֆրանսիական GQ-ն նրան արժանացրել է Տարվա կին մրցանակին, իսկ 2015-ին արժանացել է ֆրանսիական անվանի լրագրող Ֆիլիպ Կալոնիի մրցանակին որպես լավագույն հարցազրուցավար։

Լեան հաճախ է իր հարցազրույցներում խոսում հայկական արմատների մասին և ակտիվ մասնակցություն ցուցաբերում Ֆրանսիայի հայ համայնքի կյանքում։