Կենդանիներին տեղափոխել են բեռնատարներով, բայց սահմանապահները թույլ չեն տվել, որ կասկածելի բեռն անցնի սահմանը։
Կաբարդինո Բալկարիայում ծնված տղամարդն ու Ադրբեջանի քաղաքացին փորձել են խոշոր եղջերավոր անասուն տեղափոխել Հայաստան, բայց նրանց ծրագիրը խափանել են սահմանապահները։ Այս մասին հայտնում է kaspyinfo.ru կայքը` հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը։
Ըստ կայքի` նրանք փորձել են ցլիկներին տեղափոխել 4 «գազելով», բայց Աստրախանի մարզի «Կարաուզեկ» հսկիչ անցակետում նրանց բռնել են։ Արևմտյան–ղազախական շրջանից բերվող 55 ցլիկների մուտքը կասեցվել է։
Բեռը տեղափոխողներն այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե ինչու իրենց մոտ չկան համապատասխան փաստաթղթեր։ Նրանք բեռը վերադարձնելու ակտ են ստացել։