Ռուսական երկու ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել են վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին «Секретные материалы» հաղորդման ժամանակ հայտնել է ռուս մեկնաբան Նոբել Առուստամյանը.
«Մխիթարյանն ընտրեց ֆուտբոլը: Նա մնաց Անգլիայում, չնայած ես գիտեի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող երկու ակումբ, որոնք պատրաստ էին վարձակալել նրան:
Հասկանալի է, որ նրանց համար դժվար կլիներ ամբողջովին գնել Հենրիխի տրանսֆերը: Այդ է պատճառը, որ ռուսական ակումբները ցանկանում էին միայն վարձակալել Մխիթարյանին:
Սակայն, կիսապաշտպանը բոլորին հասկացնել տվեց, որ ցանկանում է խաղալ Անգլիայում և մենք նրան Ռուսաստանում չենք տեսնի: Իհարկե, հնարավոր է, որ նա օրերից մի օր հանդես գա Ռուսաստանի առաջնությունում»,- ասել է Առուստամյանը: