Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներից մեկը (տե՛ս 124-րդ հոդված) նրա՝ վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքն է: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը համապատասխանում է այս պահանջին:
Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանը «Հետք»-ին ասաց, որ Սարգսյանը երկքաղաքացի է եղել 2002-2011թթ.: Դրանից հետո նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի: Մինչդեռ բրիտանական ընկերությունների ռեգիստրում հրապարակված փաստաթղթերը կասկածի տակ են առնում այս տեղեկությունը:
Ամբողջությամբ՝ «Հետք»-ում: