Երբ Հնդկաստանի արքան հասարակ մարդ ձևացավ, վաճառողը նրան կոպտեց և դուրս վռնդեց խանութից. միապետի վրեժը հանճարեղ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբ Հնդկաստանի արքան հասարակ մարդ ձևացավ, վաճառողը նրան կոպտեց և դուրս վռնդեց խանութից. միապետի վրեժը հանճարեղ է

Մի անգամ Ջայ Սինգհ Մահարաջ Ալվարան զբոսնում էր Լոնդոնում:

Տեսնելով Rolls-Royce-ի ավտոսրահը՝ արքան որոշում է խորհրդակցել իրեն հետաքրքրող մոդելների վերաբերյալ: Բայց չճանաչելով հաճախորդին՝ վաճառողը կոպտում է նրան և նույնիսկ դուրս հանում սրահից: Դա Ջայ Սինգհը ոչ մի դեպքում չէր կարող ներել:

Նա որոշում է վրեժ լուծել վաճառողից, բայց շատ յուրահատուկ մեթոդով:

Նույն ավտոսրահից Մահարաջը գնում է 6 լավագույն ատոմեքենաները և խնդրում, որ դրանք Հնդկաստան հասցնեն:

Այդ ժամանակ քաղաքապետարանը այդ շքեղ ավտոմեքենաները ստանում է քաղաքային աղբը հավաքելու համար:

Իհարկե, դա մեծ հարված էր ավտոսրահի հեղինակութանը: Նոր աղբահավաք մեքենաների մասին լուրը տարածվում է ողջ աշխարհում, ընկերության եկամուտները կտրուկ նվազում են: Հասկանալով ինչումն է բանը՝ Rolls-Royce-ի ղեկավարությունն անմիջապես Մահարաջին հեռագիր է գրում և որպես ներողություն 6 ավտոմեքենա նվիրում:

Նա որոշում է ներել կոպիտ վաճառողին և դադարեցնել այդ մեքենաներով աղբ հավաքելը: Վաճառողը չի ճանաչել միապետին, բայց մի՞թե դա արդարացնում է նրա սարսափելի վարքը:

EnterTrain