
Թաիլանդում նոր սրճարանի սեփականտերը գովազդային ֆոտոսեսիա է կազմակերպել, որին մասնակցել են գոգնոցներով ու ներքնազգեստով աղջիկներ։ Այժմ նրան սպառնում է 3-5 տարի ազատազրկում և 3000 դոլար տուգանք։ Բանն այն է, որ Թաիլանդում արգելվում է էրոտիկ լուսանկարների տարածումը։ Չիմանալով այդ մասին սեփականտերը ոչ միայն սրճասերների, այլև իրավապահների ուշադրությունն է գրավել: