Հայ ֆիդայիների մասին երգը հուզել է չեխ զինվորականներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայ ֆիդայիների մասին երգը հուզել է չեխ զինվորականներին

Չեխական Բռնո քաղաքի միջնադարյան ամրոցներից մեկում, «KAMPANELA» երգչախումբը հայազգի մեներգչուհի Կարմեն Սարոյանի հետ միասին ներկայացրել է հայզ ազատագրական պայքարին նվիրված ֆիդայական երգ: Դահլիճը բուռն արձագանքել է: Ինչպես Ռուսարմինֆոյի թղթակցին պատմել է Կարմենը, դահլիճում շատ են եղել չեխ զինվորականներ: Մեներգչուհին նաև նշել է, որ հայ ֆիդայու երգը երգչախմբի երգացանկում միակ հայկական երգը չէ:

Կարմեն Սարոյանը ծնվել է Չեխիայում, ծնողները Գյումրիից են: 15-ամյա Կարմենը երաժշտական թեքումով դպրոցի սան է, հաճախ է ելույթ ունենում իր քաղաքում: Վերջերս հայ աղջիկը համերգային հրավեր է ստացել Ղազախստանից:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը