Արդյոք ԱՄՆ վիզայի համար դեսպանատուն դիմելիս դժվարություններ ունենո՞ւմ են Իրանի և Իրան այցելած ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում ԱՄՆ դեսպանատնից. tert.am
Advertisement 1000 x 90

Արդյոք ԱՄՆ վիզայի համար դեսպանատուն դիմելիս դժվարություններ ունենո՞ւմ են Իրանի և Իրան այցելած ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում ԱՄՆ դեսպանատնից. tert.am

Tert.am-ի հարցմանը, թե արդյոք ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին Իրան այցելած ՀՀ քաղաքացիները դժվարությունների հանդիպո՞ւմ են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար դեսպանատուն դիմելիս՝ այսպես են պատասխանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից. «ԱՄՆ ներգաղթի օրենքի համաձայն՝ հյուպատոսական պաշտոնյան վիզայի յուրաքանչյուր դիմում դիտարկում է առանձին»:

Մի շարք քաղաքացիներ Tert.am-ին են դիմել՝ պարզելու, թե արդյոք ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին Իրան այցելած ՀՀ քաղաքացիները դժվարությունների հանդիպո՞ւմ են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար դեսպանատուն դիմելիս: Նրանց հետաքրքրում էր նաև Իրանի քաղաքացիների հարցը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու համար նրանք դժվարությունների հանդիպո՞ւմ են, թե ոչ:

Վերջին հարցադրմանը դեսպանատնից պատասխանել էին․ «Վիզայի բոլոր դիմումատուներին՝ լինի Հայաստանի, Իրանի, թե այլ երկրի քաղաքացի, մենք վերաբերվում ենք հարգանքով ու արհեստավարժորեն, իսկ նրանց գործերի վերաբերյալ որոշումները կայացնում ենք՝ հիմք ընդունելով ԱՄՆ «Ներգաղթի և քաղաքացիության մասին» օրենքը՝ դրանով իսկ ապահովելով օրինական ճամփորդություն և պաշտպանելով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:

tert.am



Նման նյութեր