ՀՀ Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստակամ է աշխատել «Ելք»-ի հետ
Advertisement 1000 x 90

ՀՀ Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստակամ է աշխատել «Ելք»-ի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը բավարարված է զգում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել կառուցողական և բաց հանդիպում: «Շատ բաց, պրոֆեսիոնալ քննարկում ենք ունեցել, միմյանց հարցեր ենք ուղարկել: Ես ինքս ինձ բավարարված եմ զգում այս հանդիպումից: Եվ ասեմ, որ սա միակ հանդիպումը չի լինի: Մենք արդեն պայմանավորվել ենք հետագայում նոր հանդիպումների վերաբերյալ»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ մինչև «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը գիտեր, որ նրանք դեմ են քվեարկելու իր թեկնածությանը, եթե որոշում կայացնի առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում: «Ես, իհարկե, հարգում եմ նրանց որոշումը, և դա չի նշանակում, որ նախագահ ընտրվելու դեպքում ես նրանց հետ չեմ աշխատելու: Նրանք ընդդիմադիր քաղաքական ուժ են, ներկայացնում են հասարակության որոշ հատվածի կարծիքը, ուստի ես առաջ եմ նայում նրանց հետ համագործակցության առումով»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:



Նման նյութեր