«ATV» հեռուստաընկերությամբ վերջերս մեկնարկած «Կայարան» հեռուստասերիալն արդեն հասցրել է արժանանալ հանրության հետաքրքրությանը և հայտնվել ամենադիտվող հայկական սերիալների վարկանիշային եռյակում։ Հեռուստասերիալի գլխավոր հերոսներին՝ Արամին ու Արփիին մարմնավորող Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանն էլ արդեն հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։
BlogNews-ին հայտնի է դարձել, որ հեռուստանովելում սիրահար զույգի մարմնավորող դերասաններն իրական կյանքում էլ սիրավեպ ունեն։ Նրանք նկարահանման տաղավարում չէ, որ ծանոթացել են․ Վարուժանն ու Քրիստինեն համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 3-րդ կուրսում։ Ավելի մանրամասն՝ blognews.am: