Արգենտինայի բնակիչը փրկվել է մահից՝ զառիթափով անցնելով գետնի փլուզումից մի ակնթարթ առաջ: Երկրի հյուսիսում՝ Պիլկոմայո գետի մոտ, տեղի ունեցած միջադեպի
տեսագրությանն ուշադրություն է դարձրել The Daily Mail հրատարակությունը:
Կադրերում երևում է, թե ափին ինչպես են սարսափահար ականատեսները փորձում նկարահանել փլուզման ընթացքը, իսկ նրանց կողքին մոլեգնում է գետի հուժկու հոսանքը: Եվս մի քանի մարդ է խմբից կտրվել գոյացած վիհի պատճառով: Արգենտինայի իշխանությունների տվյալներով՝ երկրում սկսված հեղեղումն ամենահզորն է վերջին տասը տարվա ընթացքում: Իրավիճակը բարդացրել են տեղատարափ անձրևներն ու ափերից դուրս եկած գետերը: