Լոնդոնում բացվել է խոլորձի փառատոնը, որը թվով 23-րդն է: Գունեղ միջոցառումն ամեն տարի անցկացվում է Ուելսի արքայադստեր վերնասրահում, որտեղ աճեցվում են մոտավորապես 1500 տեսակի «արքայական ծաղիկներ»: Սակայն փառատոնի ժամանակ բույսերի թիվը, որոնք կարող են տեսնել այցելուները, բազմակի ավելանում է:
Այս տարի փառատոնին կցուցադրվի 6950 խոլորձ: Նման հսկայական ցուցադրանքի ձևավորմանը մասնակցել են 66 կամավորներ: Բույսերի մեծ մասը բերել են Թաիլանդից. հենց այս երկրի բուսական աշխարհն է դարձել փառատոնի գլխավոր թեման: Բացի խոլորձների հազվագյուտ տեսակների ցուցադրումից, պլանավորված են տայվանական մշակույթին ու խոհանոցին նվիրված միջոցառումներ: Իսկ ֆլորիստները հանրության աչքի առջև կանցկացնեն վարպետության դասեր և ծաղկային շոուներ՝ ստեղծելով ծաղիկներից կազմված կոմպոզիցիաներ: Ցուցադրանքն այցելուների համար բաց է փետրվարի 10-ից մինչև մարտի 11-ը: