Քիմ Քարդաշյանը մոր հետ դուրս էր եկել զբոսնելու Լոս Անջելեսում։ Քրիս Ջեները և Քիմ Քարդաշյանը գնացել էին լանչի՝ Սքոթ Դիսիքի հետ։
37-ամյա հայուհին նախընտրել էր ճապոնական ռեստորան գնալ իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի երեխաների հոր հետ:
Քիմը եղել է ամուսնու Yeezy հավաքածուի անսամբլով ու կոշիկով:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan-ի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։ 37-ամյա հայուհին իր Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք արվել են պարբերականի համար։
Լուսանկարիչը Դենիս Լեոպոլդն է, մեյքափի հեղինակը՝ ռեալիթի շոուի աստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչը։
Հոդվածի նախաբանում նշված է, որ Քիմը պատմել է, թե ինչպես է կառուցել իր բյութի կայսրությունն ու ինչպես է կառավարում այն: