Կարո Հովհաննիսյան և Ռիտա Մարգարյան զույգն արդեն մեկ տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Զոյգը նշանադրվել էր դեռ անցյալ հունվարին, դատելով նրանց լուսանկարներից` կարծես թե նրանք երջանիկ էին միասին: Սակայն վերջին օրերին նկատելի է, որ Ռիտա Մարգարյանն իր ինստագրամյան էջից հեռացրել է Կարոյի հետ լուսանկարները, որոնք բավականին շատ էին: Ավելին` նկատելի է, որ նրանք նաև այլևս չկան միմյանց հետևորդների շարքում:
Դատելով նշված փաստերից` կարելի է եզրակացնել, որ Ռիտան և Կարոն բաժանվել են: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ դերասան Կարո Հովհաննիսյանից, ով նշեց.
«Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:
Իսկ հարցին, թե ինչո՞վ կբացատրի վերոնշյալ հանգամանքները, պատասխանեց.
«Այս պահին զբաղված եմ, այլևս խոսել չեմ կարող»:
Ավելի ուշ Կարոյի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Ռիտա Մարգարյանն այժմ գտնվում է Մոսկվայում: