Մոդել Շուշան Երիցյանը դարձյալ քննադատությունների կենտրոնում է: Շուշանն իր ինստագրամյան էջի «Կարճ պատմությունների» շարքում լուսանկար է հրապարակել, որտեղ խոսել է իր երջանիկ լինելու մասին: «Երջանիկ. մշտական հոգեվիճակ»` այս գրառման մեջ մոդելը հոգեվիաճակ բառում վրիպակ է թույլ տվել` գրելով «հոգևվիճակ», ինչը քննարկումների պատճառ է դարձել:
«Երբ իր արտաքին տեսքով հպարտացող մոդելը հայերենի նույնիսկ տարրական ուղղագրություն չգիտի»` այս վերնագրմամբ նյութով Շուշան Երիցյանին հեղինակը մեղադրում է` նշելով, որ մեր գրեթե բոլոր մոդելները առաջին հերթին ու կարելի է ասել բացառապես իրենց արտաքին տեսքի վրա են աշխատում, մոռանալով, որ արտաքինից ոչ պակաս կարևոր է նաև ներքին գեղեցկությունը:
Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց Շուշանի հետ, ով խոստովանեց, որ չափազանց թեթև է վերաբերվում իր հասցեին հնչող նման մեղադրանքներին:
«Սա շատ պրիմիտիվ նյութ է: Կարծում եմ` յուրաքանչյուրն էլ մեխանիկորեն կարող է տառասխալներ թույլ տալ, և առհասարակ, ոչ մեկն էլ սխալներից ապահովագրված չէ: Այսպիսի մեխանիկական սխալներ արել են, անում եմ ու դեռ կանեմ: Ես վատ չեմ զգում դրանից: Ես ունեմ բարձրագույն կրթություն, սովորել եմ ԵՊՀ-ի Միջազգաին հարաբերությունների ֆակուլտետում, այժմ շարունակում եմ ուսումս Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից քոլեջում, այսինքն` այսպիսի նյութերն իմ ներաշխարհի վրա որևէ կերպ չեն ազդում: Ինձ շրջապատող մարդիկ բոլորն էլ գիտեմ իմ կրթվածության մակարդակը, ասեմ ավելին, ես Հայաստանից դուրս այնպիսի միջազգային կրթական ֆորումների ու սեմինարների եմ մասնակցել, որ Հայաստանից քչերն են դրա հնարավորությունը ունեցել, իմ գիտելիքները քննադատող մարդկանց 10 տոկոսը հաստատ կցանկանային նույն ճանապարհով անցնել»,- նշեց Շուշանն ու շեշտեց.
«Այն, որ ես ունեմ կրթություն, բնավ չի նշանակում, որ չեմ կարող սխալվել, և հետագայում էլ չեմ սխալվելու: Այդ ամենը լիովին նորմալ է: Ինչքան ուզում են, թող քննարկեն ու քննադատեն, միևնույն է, դա իմ բաց կողմերից չէ»: