Որքան էլ iPhone-ների մարտկոցները հզոր լինեն, միևնույն է, գրեթե միշտ առաջանում է լիցքավորման խնդիր: Առաջարկում ենք 15 միջոց, որոնք կօգնեն խնայել լիցքավորումը և կերկարացնեն սմարթֆոնի աշխատանքը:
- Անջատեք Bluetooth-ը
Եթե դուք չեք օգտագործում Apple Watch, ինչի համար Bluetooth-ը պարտադիր է, ապա անջատեք այն:
- Անջատեք LTE-ը
Եթե օգտագործում եք Wi-Fi, ապա անջատեք LTE-ը, և միացրեք միայն անհրաժեշտության դեպքում:
- Անջատեք ոչ պետքական ծանուցումները
Միացրեք ծանուցումները միայն ամենակարևոր հավելվածների համար: Հաճախ չօգտագործվող հավելվածների ծանուցումներն անջատելը կօգնի շատ էներգիա խնայել:
- Անջատեք լուսավորության ավտոմատ համակարգը և միացրեք մոխրագույնի ռեժիմը
iOS 11-ն ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ» → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → «Դիսփլեյի ադապտացում» → «Մոխրագույնի երանգներ»:
- Միացրեք 10–25% լուսավորություն
Այս միջոցով ոչ միայն էներգիա կխնայեք, այլև կնպաստեք նրան, որ սմարթֆոնը չվնասի աչքերին:
Մասնագետներն առաջարկում են էներգիա խնայելու ևս 10 տարբերակ՝
- Միացրեք «Շարժման նվազումը»
- Անջատեք 3D Touch-ը
- Անջատեք թրթիռային համակարգը (вибрация) բոլոր ծառայություններում
- Անջատեք «Կոնտենտի թարմացումները» հաճախ չօգտագործվող հավելվածներում
- Անջատեք Siri-ն
- Անջատեք էներգիայի խնայման համակարգերը
- Անջատեք գեոլոկացիան
13.Անջատեք ավտոմատ թարմացումները
14.Անջատեք Game Center-ը
15.Փոստի և օրացույցի թարմացումները բեռնեք միայն Wi-Fi-ով
Սիրարփի Աղաբաբյան