Ոչ միշտ է հոգնածությունն ակտիվ ֆիզիկական գործունեության, անքնության հետևանք։ Interesnoznat.com-ի հաղորդմամբ՝ որոշ դեպքերում հոգնածությունը կարող է առողջական լուրջ խնդիրների նշան լինել, որոնց դեմ օրգանիզմը փորձում է պայքարել։
Քրոնիկ հոգնածություն։ Նույնիսկ, եթե քրոնիկ հոգնածությունը չեք համարում լուրջ խնդիր, որը կարող է վնասել առողջությանը, հարկավոր է լուրջ մոտենալ դրան։ Խնդիրը միայն այն չէ, որ քրոնիկ հոգնածության նշանները մեծամասամբ համընկնում են ցրված սկլերոզի, անեմիայի նշանների հետ։ Բժիշկները ստիպված կլինեն բազմաթիվ հետազոտություններ նշանակել, որոնք կբացառեն նշված խնդիրները։
Քրոնիկ հոգնածության հիմնական նշաններից են լիմֆոհանգույցների մեծացումը, գլխացավերը, մկանային ցավերը, կենտրոնոնալու դժվարությունները, ցրվածությունը, թուլությունը։
Դիաբետ։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սկզբնական փուլում կարող է արտահայտվել՝ պարզապես որպես շարքային հոգնածություն ու թուլություն։ Որպես կանոն՝ հոգնածության հետ մեկտեղ՝ մեծանում է ախորժակը, ծարավի զգացումը, կարող է նկատվել քաշի կտրուկ անկում կամ ավելացում։
Դեպրեսիա։ Հոգնածությունը, բացի այդ խնդիրներից, կարող է վկայել նաև դեպրեսիայի առկայության մասին։ Այս ախտորոշումը, իհարկե, հնարավոր չէ ինքնուրույն կատարել, քանի որ նշանները համընկնում են բազմաթիվ այլ առողջական խնդիրների հետ։ Բացի այդ՝ հարկավոր է հասկանալ դեպրեսիայի, վատ տրամադրության և զգացմունքները կառավարելու անկարողության տարբերությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը