Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Արման Մելքոնյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արման Մելքոնյանը տուժող կնոջ՝ Կ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ կատարել է ավազակային հարձակում և հափշտակել է կնոջ պայուսակում եղած առանձնապես խոշոր չափի գումարը՝ մոտ 15 միլիոն դրամ:
Տուժող կինը՝ Կ.-ն, այդ օրը ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղում մարել էր իր ավանդը, ստացել էր վերոհիշյալ գումարը ու դուրս էր եկել բանկից:
Ինչպես կպարզվի հանցագործության բացահայտումից հետո՝ Արման Մելքոնյանը Կ.-ին սկսել է հետևել հենց բանկի մասնաճյուղում: Երբ կինը ստացել է գումարը, դուրս է եկել, Արմանը գնացել է նրա հետևից, շքամուտքում կատարել է հարձակումը՝ կնոջը վնասվածքներ է պատճառել, խլել է պայուսակն ու փախել է: Պայուսակի միջից հափշտակել է բանկից ստացված փողով տոպրակը ու պայուսակը նետել է՝ չիմանալով, որ կնոջ պայուսակի մեջ ևս… 7 միլիոն դրամ կար:
Ամբողջությամբ՝ 1in.am