«Ռուս Եկեղեցու հայտնի քարոզիչներից միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին մեկ անգամ Ս. Պատարագին այսպիսի քարոզ է խոսել` ասելով. «Երեկ երեկոյան երեխայի հետ մի կին է եկել արարողության: Նա տաբատով էր և առանց գլխաշորի: Ձեզանից մեկը նրան դիտողություն է արել, և նա թողել գնացել է: Ես չգիտեմ դիտողություն անողին, բայց այդ մարդուն հրամայում եմ մինչև իր կյանքի վերջին օրերն աղոթել այդ կնոջ և նրա երեխայի համար, որպեսզի Աստված նրանց փրկի: Քանզի ձեր պատճառով կարող է նա այլևս եկեղեցի չգալ»: Միտրոպոլիտը շրջվել է և շարունակել Ս. Պատարագը: Ահա և ամբողջ քարոզը»,- Facebook-ի իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյան. «Այս երևույթը մեզ մոտ էլ կա»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ