Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցևը երջանիկ պատահականությամբ չի դարձել կործանված Մոսկվա-Օրսկ չվերթի ինքնառթի ուղևոր։ Նրա կյանքը փրկել է ավտոսրահի սխալը։ Ավիաաղետի օրը նա ծրագրում էր մեկնել հարազատ Օրսկ՝ ընտանիքի անդամների հետ նշելու իր ծննդյան տարեդարձը։
Մաքսիմը Սոչիից պետք է մեկներ Մոսկվա, իսկ այնտեղ նստեր այն ինքնաթիռը, որը երեկ վթարի է ենթարկվել։ Բայց մի քանի օր առաջ ստիպված է եղել հետ վերադարձնել տոմսը։ Ինչպես խոստովանում է տղամարդը, որևէ կանխազգացում ինքը չի ունեցել, պարզապես ճակատագրական է դարձել այն, որ ավտոսրահից իրեն խոստացել են նոր մեքենան առաքել իր ծննդյան տարեդարձին, սակայն ժամկետի մեջ չեն տեղավորվել։