Մեծ պահքը 40 օր կտևի՝ մինչև Ծաղկազարդի կիրակի: Դրան անմիջապես հաջորդում է ևս մեկ՝ ավելի խիստ մեկշաբաթյա պահք՝ Չարչարանաց շաբաթը: Պահքերը ապաշխարանքի և մեղայականի ժամանակահատվածն են: Դրանք խորհրդանշում են անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքը, երբ մկրտվելուց հետո Հիսուսը հոգու մղմամբ անապատ գնաց: Մեծ պահքը ընդգրկում է 7 կիրակի, որոնք արտացոլում են Աստվածաշնչյան հատուկ հիշատակելի իրադարձությունները՝ կյանք դրախտում (Բուն Բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան և մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ): Պահքի շրջանում սնունդի մեջ օգտագործվում են բացառապես բուսական ծագմամբ մթերքներ: Պահքի ժամանակ հրաժարվում են ոչ միայն ուտելիքի որոշակի տեսակներից, այլ նաև կրքոտ զբաղմունքներից, շատախոսությունից, ստելուց, վիրավորելուց և այլ մեղքերից:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ