Եվրոպայի Airbus SE ավիաշինական կոնցեռնը խնդիրներ և թերություններ է հայտնաբերել Միացյալ Նահանգների Pratt & Whitney (P&W)-ի 113 շարժիչների 30 տոկոսում, որոնք տեղակայված են շահագործման մեջ գտնվող A320neo ինքնաթիռներում:
Փետրվարի 9-ին Airbus-ն այս մասին նախազգուշացրել է Եվրոպայի թռիչքների անվտանգության գործակալությանը (EASA), փետրվարի 12-ին ընկերությունը հավաստել է հաղորդումները զանգվածային լրատվամիջոցների համար: Airbus-ը հարկադրված է եղել մասնակիորեն դադարեցնել A320neo-ի մատակարարումները նոր սպասարկյալներին:
Aitbus-ի տվյալներով՝ ընտանիքի հանրանավերն այժմ ամբողջ աշխարհում օգտագործում են 18 ավիաընկերություններ: Անցյալ տարի A320neo-ի թողարկման ծավալները նախատեսվածից փոքր էին շարժիչների մատակարարումների ընդհատումների պատճառով: