
Հայաստանում ապրող մոտ 20 հազար սիրիահայերից շատերն աշխատում են առևտրի ու բիզնեսի ոլորտում։ Վանի Նալբանդյանը սիրիական ապրանք է վաճառում երևանյան շուկայում։
Նրա տաղավարում բազմաթիվ զարդատուփեր, մանյակներ, թևնոցներ, բարձեր, դրամապանակներ կան, որոնք Սիրիայից են բերվել կամ սիրիահայերն են պատրաստել։
Վանին, բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, օգնում է սիրիահայ փախստականներին, խորհուրդներ է տալիս` ինչպես կարելի է հաղթահարել այն խոչընդոտները, որոնց ինքն է բախվել։ Նա Հայաստանում ղեկավարում է սիրիահայերի միությունը:
Արաբագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Անժելա Տերտերյանն էլ արաբերեն է դասավանդում։
Մանրամասները դիտեք տեսանյութում։