Մինսկում «օրենքով գողեր» են ձերբակալվել
Advertisement 1000 x 90

Մինսկում «օրենքով գողեր» են ձերբակալվել

Հայտնի «օրենքով գող» Գել Կարդավին տեղափոխել են քննչական մեկուսարան՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Ավելի վաղ նրան բռնել էին Մինսկի օդանավակայանում, երբ ներկայացրել է անձնագիրն այլ անձի անունով։ Այդ մասին հաղորդել է  ГУБОПиК։

Բացի այդ՝ որոշում է ընդունվել եւս մեկ  «գողականի»՝ Սուլիկո Շարիկաձեի վերաբերյալ, ում նույնպես բռնել էին նույն օդանավակայանում օրեր անց։ Շարիկաձեն, ով առավել հայտնի է որպես Սուլիկո Սուխումսկի։ Նա կարտաքսվի Վրաստան։ Այս մասին Sputnik-ին հայտնել է Բելառուսիայի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Տիխինյան։

Նա ընդգծել է, որ Շարիկաձեին, ամենայն հավանականությամբ, կարգելեն որոշ ժամանակ Բելառուսիա մուտք գործել։

 



Նման նյութեր