Օրյոլում աղջկան ձերբակալել են սիրեկանի սպանության ու անդամատման համար
Advertisement 1000 x 90

Օրյոլում աղջկան ձերբակալել են սիրեկանի սպանության ու անդամատման համար

Օրյոլի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ հայտնաբերել են սպանված ու անդամատված երիտասարդ տղամարդու մարմինը: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նրա 21-ամյա սիրած աղջկան:

Փետրվարի 11-ին Օրյոլ քաղաքի Բուրովի փողոցի տան բնակարանում հայտնաբերվել է 24-ամյա տեղացի բնակչի անդամատված մարմինը: Տաք հետքերով ձերբակալվել է այդ հանցագործության կատարման մեջ կասկածվող՝ տուժողի 21-ամյա ծանոթ կինը, ըստ life.ru-ի, ասվում է հաղորդագրության մեջ:

Քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասներն ու հանցագործության շարժառիթները: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննությունը շարունակվում է:

Փաստինֆո