Լրատվական Ռադիոյի այսօրվա թարմ ուղեղը՝ Աբու Դաբիում Նյու Յորքի Համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը՝ հասարական գիտությունները ներկայացնող հայերից, թերևս ամենահայտնիներից մեկն է, առաջարկում է պինդ բռնվել:
Առաջիկա 30 տարին ծանր են լինելու: Շատ, շատ ծանր: Դեռ անցած դարում ծագած գլոբալ համակարգային ճգնաժամը մոտեցել է քաոտիկ տատանումների շրջանին: Աշխարհում այսօր տեղի ունեցող ողբերգությունները ընդամենը նախերգանքն են: Մի բան պարզ է ՝ 22-րդ դարը լավն է լինելու… մնաց հաղթահարենք 21-րդը: