
Daily Mirror-ը ներկայացրել է 2018 թվականի հունվարին ամենաշատ վաճառված խաղաշապիկները:
Ցուցակում ընդգրկվել են Պրեմիեր լիգայում հանդես եկող կամ ելույթ ունեցած ֆուտբոլիստները: Առաջին տեղում է Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդից», երկրորդն է նրա թիմակից Պոլ Պոգբան, երրորդն է Հարի Քեյնը «Տոտենհեմից», չորրորդն է Մուհամեդ Սալահը «Լիվերպուլից», իսկ հնգյակը եզրափակչում է «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը:
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 19-րդ տեղում է: